Ի նպաստ որմնանկարների պահպանության. ՀՀ է այցելել ՌԴ մոնումենտալ գեղանկարչության նկարիչ-վերականգնող Նիկոլայ Միխայլովը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ի նպաստ որմնանկարների պահպանության. ՀՀ է այցելել ՌԴ մոնումենտալ գեղանկարչության նկարիչ-վերականգնող Նիկոլայ Միխայլովը

Ի նպաստ որմնանկարների պահպանության. ՀՀ է այցելել ՌԴ մոնումենտալ գեղանկարչության նկարիչ-վերականգնող Նիկոլայ Միխայլովը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հյուրընկալել էր ՌԴ նկարիչների միության անդամ, ՌԴ մշակույթի նախարարության՝ մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության ոլորտի մասնագետների ատեստավորման կոմիտեի անդամ, մոնումենտալ գեղանկարչության բարձրագույն որակավորման գեղանկարիչ-վերականգնող, «Մոսկովյան վերականգնում» առաջին մրցույթի հատուկ մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգ քաղաքի որմնանկարների պատվավոր վերականգնող, ազգությամբ հայ Նիկոլայ Միխայլովին։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ն. Միխայլովին՝ որպես որմնանկարների վերականգնման բնագավառի փորձառու մասնագետի և խորհրդատուի, հրավիրել և ընդունել են ԿԳՄՍ նախարարության՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և տեղակալ Լուսինե Իգիթյանը:
 

Այցի շրջանակում կազմակերպվել է այցելություն ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հուշարձաններ, մասնավորապես՝ 1900 թ․ կառուցված բաղնիք, որի ամրակայման, նորոգման և վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փուլն ընթացքի մեջ է, 1664 թ․ կառուցված կամուրջ, վաղ միջնադարյան Կարմրավորի Սբ. Աստվածածին (7-րդ դ․), Ծիրանավոր (5-րդ դ․), Սպիտակավոր (13-րդ դ․) եկեղեցիներ և Պ․ Պռոշյանի տուն-թանգարան՝ տեղում ծանոթանալու հուշարձաններին, ծառացած խնդիրները քննարկելու և դրանց հնարավոր լուծումները գտնելու նպատակով։

Որմնանկարների վերականգնման փորձառու մասնագետի հետ հանդիպման բուն նպատակն էր ուսումնասիրել Կարմրավոր եկեղեցու՝ մի քանի տարի առաջ իրականացված որմնանկարների վերականգնումը, դրանց տեխնիկական վիճակը վերականգնումից հետո և քննարկել պահպանության հետագա խնդիրները։ Այցի արդյունքները կամփոփվեն փորձագետի տրամադրած փորձագիտական եզրակացությամբ։

Հանդիպման ավարտին Ն․ Միխայլովի՝ որպես փորձագետ-խորհրդատուի հետ որմնանկարների վերականգնման բնագավառում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հետագայում ևս օժանդակելու և աջակցելու բանավոր համաձայնություն է ձեռք բերվել:

Թեմայի այլ նորություններ