Հուշարձանների պահպանության հարցում Արա Խզմալյանը կարևորում է պետություն- մասնավոր սեկտոր կապը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հուշարձանների պահպանության հարցում Արա Խզմալյանը կարևորում է պետություն- մասնավոր սեկտոր կապը

Հուշարձանների պահպանության հարցում Արա Խզմալյանը կարևորում է պետություն- մասնավոր սեկտոր կապը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը վստահեցնում է, որ Հայաստանի մշակութային ժառանգությունը պահպանելու, հուշարձաններն ամրակայելու, վերականգնելու գործում մեծ դեր կարող է խաղալ պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Փոխնախարարը դա կապում է նաև այն հանգամանքի հետ, որ որոշ հուշարձաններ ինչ-ինչ հանգամանքների բերումով սեփականաշնորհվել են:

Հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Խզմալյանը շեշտեց, որ մեր մշակութային արժեքները, դրանց հետ կապված խնդիրները շատ են, և պետությունը չի կարող հարցերը լուծել միայն պետական հատկացումների տրամաբանությամբ:

«Մեր ռազմավարության նպատակ է խթանել պետություն-մասնավոր հատված հարաբերությունները: Վերջին շրջանում շատացել են նաև հուշագրերը,  պայմանագրերը, որոնք մենք ստորագրում ենք մասնավոր հատվածի հետ: Իրողությունն այն է, որ բազմաթիվ կարևորագույն պատմամշակութային միջավայրեր և կոթողներ հայտնվել են մասնավոր սեփականատերերի տարածքում, այսինքն՝ ժամանակին սեփականաշնորհվել են, և մենք պարբերաբար խնդիրներ ենք ունենում ներդրողների և պատմամշակութային միջավայրերի պահպանման հետ: Այդ իրավիճակը պետք է դիտարկել ոչ թե որպես խնդիր, այլ որպես հնարավորություն, հեռանկար»,-շեշտեց Խզմալյանն ու ասաց, որ հաջող փորձեր կան, երբ հենց սեփականատերերն են ֆինանսավորում պեղումների աշխատանքները՝ հասկանալով, որ այն արժեքները, որոնք գտնվում են, և այն վայրը որում նախատեսում են ներդրումներ անել, նման նախաձեռնությունից հետո հանրային հնչեղություն կստանան:

Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարությանն առաջարկել են ձևավորել կառույց, որը կստանձնի պետական քաղաքականության իրականացման կարևորագույն պատասխանատու գործը: «Մենք  կմոբիլիզացնենք և՛ ֆինանսական, և՛ մասնագիտական ռեսուրսները, և այդ կառույցին կտանք  մանդատ այդ աշխատանքները վերահսկելու և իրականացնելու համար»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

Թեմայի այլ նորություններ