Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 25 տարվա աշխատանքն համառոտ ամփոփեց մեկ ցուցահանդեսով
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 25 տարվա աշխատանքն համառոտ ամփոփեց մեկ ցուցահանդեսով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 25 տարվա աշխատանքն համառոտ ամփոփեց մեկ ցուցահանդեսով

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը, որը նվիրված է կառույցի հիմնադրման 25-ամյակին, ներկայացված են փաստեր կազմակերպված գիտաժողովների, ժամանակավոր և շրջիկ ցուցադրությունների, հրատարակությունների, տարբեր պատվիրակությունների այցերի մասին: Ցուցադրված են նաև հուշամեդալներ, նամականիշներ, մրցանակներ, որոնք ևս պատմում են թանգարան-ինստիտուտի ծավալած գործունեության մասին:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում: Ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը և այլք:
 
 

«Աշխարհում ցեղասպանության թանգարանները շատ են, բայց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը միակն է: Հոլոքոստի թանգարանը ստեղծվել է Հոլոքոստի ավարտից երեք տարի հետո, իսկ մեր թանգարանը՝ Հայոց ցեղասպանությունից 80 տարի անց նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով: Թանգարանն անցել է  լինելիության ոչ հեշտ քառորդ դար, որովհետև դրանք կայացման տարիներ էին: Հիմա մենք առաջ ենք գնում և այն լավագույն ավանդույթները, որոնց հիմքը դրվել է թանգարանում, փորձում ենք պահպանել ու թանգարանի գործունեությունը դնել ավելի բարձր մակարդակի վրա»,-ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտի 25 տարվա ընթացքում կատարած աշխատանքը հնարավոր չէր ներկայացնել մեկ ցուցադրության շրջանակում, սակայն 15 ենթախորագրով փորձել են անդրադառնալ թանգարանի հուշահամալիրի ձևավորումից մինչև մեր օրեր:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանն էլ մանրամասներ հայտնեց ցուցադրությունից՝ նշելով, որ հայերեն և անգլերեն ցուցադրության «1965 թվականի զարթոնքը. հիշողության ուժը», «Արդարություն, հատուցում, կանխարգելում», «Ինչո՞ւ ցեղասպանություն. Ռաֆայել Լեմկինը և Մեծ Եղեռնը», «Հայրենադարձության փորձությունը» և այլ ենթախորագրերի միջոցով անդրադարձել են կազմակերպված գիտաժողովներին, ժամանակավոր և շրջիկ ցուցադրություններին, հրատարակություններին,  տարբեր պատվիրակությունների այցերին, թանգարան-ինստիտուտի գործընկերներին, բարերարներին, որոնց շնորհիվ թանգարան-ինստիտուտի գործունեությունն առավել արդյունավետ է դառնում, նամականիշներ, բացիկներ, ոսկե հուշամեդալների շարք:

«Շատ ենք կարևորում թանգարան-ինստիտուտի գիտահրատարակչական աշխատանքը Հայոց ցեղասպանության հարցն աշխարհին առավել ճանաչելի դարձնելու, պահանջատիրության խնդիրը բարձրացնելու գործում և այստեղ առանձին խորագրով ներկայացրել ենք նաև մեր թանգարանային ֆոնդերը և գրադարանը: Թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներն իրենց ներդրումն ունեն միջազգային ցեղասպանագիտական ծրագրերում, մասնակցություն են ունենում միջազգային բոլոր կարևոր գիտաժողովներին, կլոր սեղաններին: Մեզ մոտ հաճախ քննարկումներ են  կազմակերպվում Հայաստանի և արտերկրի  լավագույն մասնագետների մասնակցությամբ»,-տեղեկացրեց Պարսամյանն ու հայտնեց, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2021թվականի ապրիլի 13-ը:

1995 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին, Հայոց ցեղասպանության հուշահամալիրին կից կառուցվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որը ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միակ թանգարանն է և գիտահետազոտական ինստիտուտը:

Թեմայի այլ նորություններ