Հայաստանի գեղարվեստի պետական և Իրանի արվեստների ակադեմիաները գործընկերության հուշագիր են ստորագրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանի գեղարվեստի պետական և Իրանի արվեստների ակադեմիաները գործընկերության հուշագիր են ստորագրել

Հայաստանի գեղարվեստի պետական և Իրանի արվեստների ակադեմիաները գործընկերության հուշագիր են ստորագրել

Հուլիսի 1-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի կնքման արարողություն:

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ փաստաթղթի կնքման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նկարիչներ, արվեստագետներ:

«Մեր երկրների պատմական կապերը խորն ու բարեկամական են,  և նման  գործընկերային հուշագրի ստորագրումը երկու երկրների արվեստի բուհերի միջև շատ ուրախալի է: Մշակութային այս կառույցների միջև սա նոր բարեկամության սկիզբ է»,- նշել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:

Ողջունելով հուշագրի կնքման արարողության կապակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը վստահություն է հայտնել, որ վավերացվող փաստաթղթում ամրագրված համագործակցությունը գործնական փուլում կիրականացվի բարձր մակարդակով: Նախարարի տեղակալը նաև ցանկություն է հայտնել հետագայում քննարկման արդյունքում նմանատիպ հուշագիր ստորագրել նաև մյուս բուհերի հետ՝ մասնագիտական այլ ոլորտներում ևս համագործակցության հիմքեր ստեղծելու նպատակով:

«Նմանատիպ հուշագրերի ստորագրումը արվեստի, կրթության, գիտատեխնիկական ոլորներում առավել կսերտացնի երկու երկրների մասնագիտական շրջանակները՝ ապահովելով շարունակական և արդյունավետ համագործակցություն»,- նշել է Կարեն Թռչունյանը և հավելել, որ  երկու երկրների Գեղարվեստի և Արվեստների ակադեմիաների միջև այս հուշագրի ստորագրումը  հնարավորություն կընձեռի մասնագիտական տարբեր շրջանակներին մասնակցելու փոխանակումների ծրագրերին, սեմինարներին, դասախոսություններին, վերապատրաստման դասընթացներին, տարբեր աշխատարաններին, և գիտական կարողությունների խթանմանն աջակցելու նպատակով կիրականացվեն  փոխադարձ մասնագիտական հմտությունների զարգացմանը միտված այլ  ծրագրեր ևս:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ համագործակցության հիմքեր ստեղծելու և այն զարգացնելու կարևորագույն գործոնը երկկողմ ճանաչողությունն է: Դեսպանի խոսքով՝ երկու երկրների միջև մշակույթի ոլորտում ընթացող համագործակցությունը հենց այդ գործոնն է, որը հանարավորություն է ընձեռում շարունակել փոխգործակցությունը նաև մյուս ուղղություններով: Դեսպանը հորդորել է նաև իրականացնել համատեղ աշխատանքները՝ նախանշելով առաջիկա անելիքների ձևաչափն ու ժամանակացուցը:

ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ նշել է, որ երկուստեք ջանքեր են գործադրվել նման փաստաթղթի ստորագրումը իրականություն  դարձելու ուղղությամբ, ուստի պետք է քայլեր ձեռնարկել ամեն ինչ գործնական դաշտ տեղափոխելու համար: Նա տեղեկացրել է, որ համագործակցելով Հայաստանի նկարիչների միության հետ՝ արդեն իսկ իրագործել են «Իրանն իմ աչքերով» խորագրով  մրցույթը, որին մասնակցել են հայ արվեստագետները: Առաջիկայում կընտրվեն հաղթողներ և Հայաստանում կբացվի նույն խորագրով ցուցահանդես:

ԿԳՄՍՆ-ն նշում է, որ հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն և համատեղ աշխատանքներ կիրականացնեն բարձրագույն կրթության զարգացման և միջազգայնացման ուղղությամբ` խթանելով ակադեմիական, մշակութային և գիտական համագործակցությունն ու փոխանակումը կրթության, հետազոտության բնագավառներում: Համագործակցության շրջանակում կիրականացվեն նաև այլ ծրագրեր:

Թեմայի այլ նորություններ