Հայաստանի ազգային գրադարանը մասնակցել է ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցանակաբաշխությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանի ազգային գրադարանը մասնակցել է ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցանակաբաշխությանը

Հայաստանի ազգային գրադարանը մասնակցել է ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցանակաբաշխությանը

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԿԳՄՍՆ Լրատվության բաժնից՝ Մինսկում կայացած մրցույթում Հայաստանը ներկայացել էր չորս գրքով և զբաղեցրել մրցանակային տեղեր:

2020 թվականի սեպտեմբերի 4-ին մեկնարկել է Մոսկվայի գրքի 33-րդ ամենամյա տոնավաճառը, որի շրջանակում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 17-րդ մրցույթի պաշտոնական մրցանակաբաշխությունը: Համավարակի պատճառով այս տարի ԱՊՀ երկրները մրցույթին և մրցանակաբաշխությանը մասնակցել են հեռավար:

Հայաստանյան մրցանակակիրներին մրցանակային դիպլոմները կփոխանցվեն ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան միջոցով:

2020 թվականի օգոստոսի 19-20-ը Մինսկում կայացած վերոնշյալ մրցույթում Հայաստանը ներկայացել էր չորս գրքով՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր համապատասխան չորս անվանակարգում.

  1. ԳՐԱՆ ՊՐԻ - Սեն Հովհաննիսյանի «Atlas of Armenia», «Նահապետ» հրատարակչություն, նաև Հատուկ մրցանակ՝ «Գիտություն և կրթություն» անվանակարգում:
  2. «Փոխադարձ բարեկամություն» - «MAESTRO. Սերգեյ Փարաջանով», «Անտարես» հրատարակչություն, 2-րդ տեղ:
  3. «Իմ երկիրը» - «Իմ Երևան» ֆոտոալբոմ, «Անտարես» հրատարակչություն, 2-րդ տեղ:
  4. «Նկարազարդումների արվեստ» - «Հեթում Բ արքայի ճաշոցը», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» հրատարակչություն, 2-րդ տեղ:

Նշենք, որ մրցույթի հայաստանյան ներկայացուցիչն այս տարի Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Մարգարետ Ասլանյանն էր, որը նաև ժյուրիի անդամ էր:

Թեմայի այլ նորություններ