Հայագիտական կենտրոններ կբացվեն Ուրուգվայի և Մոլդովայի համալսարաններում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայագիտական կենտրոններ կբացվեն Ուրուգվայի և Մոլդովայի համալսարաններում

Հայագիտական կենտրոններ կբացվեն Ուրուգվայի և Մոլդովայի համալսարաններում

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է հայագիտական կենտրոններ բացել Ուրուգվայի և Մոլդովայի համալսարանում: Այս մասին ապրիլի 28-ին կազմակերպված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նա հիշեցրեց, որ աշխարհի ութ երկրում տասը հայագիտական կենտրոններ կան: Ամեն տարի փորձում են ևս երկու կենտրոն բացել արտերկրում. այս տարին բացառություն չէ:

«Հայագիտական կենտրոնները հայ մշակույթի, հայոց պատմության, հայ գրականության տարբեր ուղղվածություններ ունեն: Մի բանը միանշանակ է՝ մենք ցականում ենք ցանցն աշխարհագրորեն ընդլայնել և զարգացնել: Հիմա փորձում ենք քաղաքականությունն այնպես զարգացնել, որ կենտրոնները հաճախ համագործակցեն ինչպես իրար հետ, այնպես էլ ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների, ԵՊՀ-ի և այլ հաստատությունների, կենտրոնների հետ»,- նշեց նախարարի տեղակալը:

Կենտրոններ բացելիս ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաշվի է առնում, թե որքանով է արտաքին քաղաքականության առումով կարևոր տվյալ տարածաշրջանը, ուշադրություն է դարձնում տվյալ երկրում հայկական սփյուռքի ներկայությանը, հայկական պատմական ժառանգության առկայությանը, կարևորում է բուհի վարկանիշը:

Արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրով ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է աջակցել հայերենի ու հայագիտության տարածմանը և ամրապնդմանը օտարերկրյա պետությունների համալսարաններում և հետազոտական կենտրոններում։ Սա հայկական մշակույթն ու ինքնությունը ճանաչելի դարձնելու, մեր ժողովրդի և մշակույթի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը մեծացնելու, ինչպես նաև տեղի հայ համայնքներում հայկական արժեքների պահպանմանը նպաստելու լայն հնարավորություն է ընձեռում:

Թեմայի այլ նորություններ