Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը

Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը

Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը։ Սա ծրագիր էր, որն անավարտ էր 2015 թվականից։ Թեհլերյանի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Զավեն Կոշտոյանն է, Գյումրիի Հարավարևելյան՝ օդանավակայանի թաղամասում տեղադրվել է 1993 թվականին։ Նույն տարածքում թանգարան հիմնելու գաղափարը գյումրեցի դարբիններից մեկինն էր։ Նրա մահից հետո ծրագիրն ավարտին հասցնելու պարտավորությունը ստանձնել է Գյումրիում հայտնի շինարար Վարդան Հովհաննիսյանը՝ «Տուն շինող Վարդանը» :

Լքված տարածքը մաքրվել է աղբից, կիսանդրու հատվածը բարեկարգվել է, կառուցվել է հուշատուն, որտեղ ներկայացված են Սողոմոն Թեհլերյանի, ինչպես նաև 1915-ին Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում ինքնապաշտպանական մարտերը ղեկավարած մարդկանց լուսանկարներ։ Տարածքը նախատեսվում է դարձնել Սողոմոն Թեհլերյանի անվան հուշահամալիր, որտեղ գործելու են նաև խաղահրապարակներ, մարզական դահլիճներ:

Թեմայի այլ նորություններ