Ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչներ Գառզուի և Ժանսեմի գործերը Երևանում կցուցադրվեն մեկ հարթակում
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչներ Գառզուի և Ժանսեմի գործերը Երևանում կցուցադրվեն մեկ հարթակում

Ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչներ Գառզուի և Ժանսեմի գործերը Երևանում կցուցադրվեն մեկ հարթակում

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-24-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ճեմասրահներում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը: 

Արվեստասերներին կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի գեղանկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) գրաֆիկական աշխատանքները:

Ցուցադրության պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին: Ցուցահանդեսի բացումը կուղեկցվի «Կադանս» անսամբլի ելույթով:

Երեկոյին կհնչեն Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի, Միշել Լեգրանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ռիչարդ Գալիանոյի, Աստոր Պիացոլայի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Ցուցահանդեսի փակմանը կհաջորդեն
Ղ. Սարյանի անվան լարային քառյակի և Լիլիթ Զաքարյանի (դաշնամուր) ելույթները։

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի համագործակցությամբ:

Թեմայի այլ նորություններ