Երևանում վերջին հրաժեշտն են տալիս մեծանուն արվեստագետ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանում վերջին հրաժեշտն են տալիս մեծանուն արվեստագետ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր` հուլիսի 24-ին, վերջին հրաժեշտն են տալիս մեծանուն արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին: Մեծ հայի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող hամաշխարհային ճանաչում ունեցող երաժշտի մահվան մասին հայտնի էր դարձել հուլիսի 6-ին: Ջիվան Գասպարյանը 93 տարեկան էր:

Հայաստանում նրան շնորհվել է Ժողովրդական արտիստի կոչում: Նա Երևանի պատվավոր քաղաքացի էր և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Առաջին աստիճանի շքանշանի ասպետ», ինչպես նաև պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Բազում են նաև Ջիվան Գասպարյանի այն պարգևները, որոնց նա արժանացել է արտերկրում, այդ թվում՝ «Աշխարհի լավագույն երաժիշտ Womex-2002», «Ոսկե գլոբուս», «Endliees Vision» 41-րդ Grammy մրցանակաբաշխության անվանակարգով, «Վուդրո Վիլսոն» մրցանակ և այլն:

Թեմայի այլ նորություններ