«Բարդ անցյալներ, բազում ապագաներ». ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Բարդ անցյալներ, բազում ապագաներ». ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

«Բարդ անցյալներ, բազում ապագաներ». ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Ապրիլի 18ին, ժամը 20:00-ից մինչև 22:00, ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ, Երևանի Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի ազգային պատկերասրաhի և Հայաստանի պատմության թանգարանի շենքի պատին կներկայացնի Հայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն: Դա հիանալի հնարավորություն է ծանոթանալու մեր մշակութային ժառանգության գոհարներին։
 

Հայաստանի Հանրապետության Կրթության Գիտության Մշակույթի և Սպորտի Նախարարության "Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն" Պետական Ոչ Առևտրային Կազպակերպության տնօրեն Արա Թարվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

"Հարգելի գործընկերներ,
 
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորանքս եմ հղում բնագավառի բոլոր մասնագետներին, գիտնականներին և բոլոր այն մարդկանց՝ ովքեր իրենց կյանքում առանձնակի կարևորություն ու հոգատարություն են ցուցաբերում պատմամշակութային նյութական ժառանգությանը:
 
Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորանքի հետ մեկտեղ իմ շնորհակալությունն եմ հայտնում «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատամական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների և արգելոցների անձնակազմերի բոլոր աշխատակիցներին՝ նվիրված և հոգատար աշխատանքի համար, ինչի ապացույցն է ոչ միայն նրանց ամենօրյա աշխատանքը, այլև պատերազմից հետո նրանց ջանքերով, Արցախից Հայաստան տարհանված պատմության «քարեղեն վկաները»:
Առանձնահատուկ գովասանքի և շնորհակալության են արժանի նաև բնագավառի այն մասնագետներն ու գիտնականները, ովքեր՝ համավարակով պայմանավորված, այցելուների համար իրական պայմաններում տեսարժան վայրերի անհասանելիությունը «հաղթահարեցին» վիրտուալ հարթակներում՝ առցանց էքսկուրսիաների և գիտաճանաչողական նյութերի տարածումով միջոցով:
 
Օգտվելով առիթից շնորհավորում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, մեր գործընկեր կազմակերպությունների, թանգարանների աշխատակիցներին և ղեկավար անձնակազմերին, մաղթելով բեղմնավոր աշխատանք և հարատև խաղաղություն:
 
Հարգանքով՝ Արա Թարվերդյան":

Թեմայի այլ նորություններ