Այսօր դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ՀԱԵ-ն նշում է հայոց առաջին լուսավորիչների տոնը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այսօր դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ՀԱԵ-ն նշում է հայոց առաջին լուսավորիչների տոնը

Այսօր դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ՀԱԵ-ն նշում է հայոց առաջին լուսավորիչների տոնը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նոյեմբերի 28-ին տոնախմբում է Հայաստանում քրիստոնեությունը տարածած առաջին առաքյալների՝ Թադեոսի եւ Բարդուղիմեոսի տոնը: Թադեոս առաքյալը Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից է: Նա քարոզել է Պաղեստինում, Արաբիայում, Սիրիայում, ինչպես նաեւ Միջագետքում եւ Հայաստանում: Հայաստանում նա չարչարանքի է ենթարկվում, գամվում խաչին եւ նետահարվում: Երեք դար անց առաքյալի գերեզմանի վայրում Թադեի վանքն է կառուցվում: Սուրբ Թադեոսի մասունքները պահվում են Էջմիածնի տաճարում, որտեղ այդ օրը պատարագ է մատուցվում, իսկ հավատացյալները խոնարհվում են առաքյալի սուրբ մասունքներին: Սուրբ Բարդուղիմեոսը քրիստոնեական առասպելներում հայտնի է որպես 12 առաքյալներից մեկը: Նա քարոզել է Սիրիայում եւ Փոքր Ասիայում, այնուհետեւ ուղեւորվել Հայաստան՝ իր հետ բերելով Աստվածամոր ձեռագործ պատկերն ու նրան նվիրված եկեղեցի կառուցել:
 
Առաքյալների տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Ս. Պատարագ: Այս առիթով դուրս կբերվի և Ս. Պատարագի ընթացքում տաճարում կմնա Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա բարեպաշտ ժողովրդին և հայրենի մեր երկիրը:
 
Հիշեցնենք, որ Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
 
 

Թեմայի այլ նորություններ