Թավջութակահար Սևակ Ավանեսյանը դրամահավաք է սկսել արցախցի ստեղծագործողներին աջակցելու նպատակով
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թավջութակահար Սևակ Ավանեսյանը դրամահավաք է սկսել արցախցի ստեղծագործողներին աջակցելու նպատակով

Թավջութակահար Սևակ Ավանեսյանը դրամահավաք է սկսել արցախցի ստեղծագործողներին աջակցելու նպատակով

Թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որի՝ Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում «Կռունկ» ստեղծագործության կատարումը լայն տարածում էր գտել համացանցում, արցախցի ստեղծագործողներին աջակցելու համար դրամահավաք է (Financial Aid for Artists of Artsakh impacted & displaced by the war) նախաձեռնել:

Երաժիշտն իր հետևորդներին խնդրել է օգնել այդ հարցում: «Անձամբ հանդիպել եմ բազմաթիվ արցախցի էմիգրանտների, որոնք այլևս տուն չունեն, ուր կարող են վերադառնալ: Համագործակցելով ՀԲԸՄ և մի քանի հրաշալի մարդկանց հետ որոշել ենք հանդես գալ այն ստեղծագործողներին աջակցելու նախաձեռնությամբ, որոնք տուժել են պատերազմից»,-գրել է Ավանեսյանը:

Նա ընդգծել է, որ նվիրատվության գործընթացը բաց է և թափանցիկ, իսկ հանրության կողմից արված յուրաքանչյուր առաջարկ խրախուսվելու է:

Նվիրատվության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Սևակ Ավանեսյանը ծնվել է 1989 թվականին Երևանում: Նա Մեդեա Աբրահամյանի սաներից է: Փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Բելգիա: Արդեն 20 տարեկան հասակում ավարտել է Բրյուսելի թագավորական կոնսերվատորիան, այնուհետև միաժամանակ սովորել Բելգիայի թագուհի Ելիզավետայի անվան կապելլայում և Բեռլինի ասպիրանտուրայում: Սևակը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է: Եղբոր՝ Հրաչյա Ավանեսյանի հետ ստեղծել է տրիո, որը հենց այդպես էլ կոչվում է «AvanesyanTrio»: Երաժիշտները  հաջողությամբ ելույթներ են ունենում տարբեր երկրների բեմահարթակներում:

Թեմայի այլ նորություններ