Ստեփանակերտի Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ստեփանակերտի Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Ստեփանակերտի Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացմամբ (բեմականացումը և բեմադրությունը՝ Կարինե Քոչարյանի, նկարչական ձևավորումը՝ Զորիկ Գալստյանի) հյուրախաղերով հանդես կգա Երևանում, ինչպես նաև Արարատի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում:

Հյուրախաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Հյուրախաղերը կազմակերպվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 
 
Հայաստանի թատերական գործիչների միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Երևանում ներկայացման ցուցադրությունները տեղի կունենան  սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին ժամը 19:00-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, սեպտեմբերի 21-ին ժամը 15:00-ին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 22-ին ժամը 19:00-ին՝ Հրազդանի դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 24 և 25-ին ժամը 19:00-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և սեպտեմբերի 27 և 28-ին ժամը 19:00-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
 
Բեմադրությունը «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 29 և 30-ին կներկայացվի համապատասխանաբար Տաշիրում և Ալավերդիում։  

Թեմայի այլ նորություններ