Սերժ Թանկյանն Արցախի ճանաչումը համարում է արցախահայերի անվտանգ կյանքի միակ երաշխիքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    41%
    15 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    4 կմ/ժ
  • Լոռի 6°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    74%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    41%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    41%
    15 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    78%
    14 կմ/ժ
  • Արցախ 9°C
    95%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սերժ Թանկյանն Արցախի ճանաչումը համարում է արցախահայերի անվտանգ կյանքի միակ երաշխիքը

Սերժ Թանկյանն Արցախի ճանաչումը համարում է արցախահայերի անվտանգ կյանքի միակ երաշխիքը

շխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որն Արցախի և Հայաստանի համար ծանր օրերին մշտապես աջակցել է իր հայրենակիցներին, կարծում Է՝ Արցախի Հանրապետության ճանաչումը Արցախի հայերի խաղաղ և անվտանգ կյանքի միակ երաշխիքն է: Երաժիշտն այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: Ֆրանսիայի «Սենատի կողմից բանաձևի ընդունումն առաջին քայլն էր: Ժամանակն է, որ Ֆրանսիայի ազգային ժողովը նույնպես «այո» ասի»,-ընդգծել է Թանկյանը՝ ևս մեկ անգամ Ֆրանսիային կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ արեցին գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:

Թեմայի այլ նորություններ