ՌԴ-ն ՀՀ-ին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում «հակաահաբեկչական միջոցառումների»-ի անվան տակ ռազմական գործողություն իրականացնելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՌԴ-ն ՀՀ-ին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում «հակաահաբեկչական միջոցառումների»-ի անվան տակ ռազմական գործողություն իրականացնելու մասին

ՌԴ-ն ՀՀ-ին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում «հակաահաբեկչական միջոցառումների»-ի անվան տակ ռազմական գործողություն իրականացնելու մասին

Ռուսաստանը տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստանում և խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրմամբ՝ նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

«Հաղորդագրություններ ենք ստանում Ադրբեջանի ԶՈՒ կողմից, ինչպես նշում են Բաքվում՝ հակաահաբեկչական գործողությունների մասին և տեղի հայկական զինված խմբերի պատասխանի մասին։ Ռուսական կողմը հակամարտող կողմերին խստորեն կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղի»,- ասել է Զախարովան, հավելել՝ Ղարաբաղի խնդրի լուծման բոլոր քայլերը նշված են 2020-2022 թթ․ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռկողմ հայտարարություններում։

Ստեղծված իրավիճակում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրները։ Մենք ելնում ենք նրանից, որ մեր խաղաղապահների անվտանգությունն անվերապահորեն կապահովեն բոլոր կողմերը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական կապի մեջ է Ղարաբաղի հայության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հրադադարի և բարձր մակարդակով նշված եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերադառնալու նպատակով»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ռուսական կողմը Հայաստանին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների»-ի անվան տակ ռազմական գործողություններ իրականացնելու մասին: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Թեմայի այլ նորություններ