Քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանն ընդունել է Արցախի քննչական կոմիտեի պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    16%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    16%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանն ընդունել է Արցախի քննչական կոմիտեի պատվիրակությանը

Քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանն ընդունել է Արցախի քննչական կոմիտեի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանը երեկ ընդունել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Ի.Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը: Հայաստանի և Արցախի քննչական կոմիտեների պաշտոնատար անձանց մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Կողմերի միջև մտքերի փոխանակության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած՝ Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրառման վերաբերյալ մի շարք հարցերի, որոնք առնչվում են մինչդատական վարույթի ընթացքին, ինչպես նաև նախանշվել են Արցախի Հանրապետությունում քրեական և քրեադատավարական նոր օրենսգրքերի նախագծերի մշակմանը վերաբերող որոշ ընթացակարգային մոտեցումներ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանը պատրաստակամություն է հայտնել Արցախի գործընկերներին ցուցաբերել շարունակական աջակցություն ինչպես նոր օրենսդրական կարգավորումների, այնպես էլ՝ կազմակերպական ու համատեղ ծրագրերի իրագործման հարցերով՝ բարձր գնահատելով նմանատիպ ձևաչափերով հանդիպումների արդյունավետությունը:

ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Ի.Գրիգորյանը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ստանալու կապակցությամբ՝ մաղթելով ծառայողական նորովի հաջողություններ` ի շահ Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման կարևորագույն գործընթացի արդյունավետ կազմակերպման:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի փաստի առթիվ հարուցված քրեական գործերով համագործակցության արդյունավետությունը:

Հանդիպման շրջանակներում կարևորվել է երկու կառույցների շարունակական և արդյունավետ համագործակցությունը հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ասպարեզում, ինչպես նաև՝ աշխատանքային այլ ուղղություններում:

Թեմայի այլ նորություններ