Քաղաքականության և գահերի խաղերի ժամանակը չէ. Սերժ Թանկյանը միասնականության կոչ է անում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    50%
    9 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 5°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    95%
    9 կմ/ժ
  • Արարատ 12°C
    74%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    50%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    50%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    76%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քաղաքականության և գահերի խաղերի ժամանակը չէ. Սերժ Թանկյանը միասնականության կոչ է անում

Քաղաքականության և գահերի խաղերի ժամանակը չէ. Սերժ Թանկյանը միասնականության կոչ է անում

«Այսօր, ինչպես բոլորդ, վշտանում եմ մեր երիտասարդ զինվորների, մեր հողերի և մեր հավաքական միասնության կորստի համար: Անցյալ 45 օրվա ընթացքում չնայած ծայրահեղ դժվարություններին՝ ես ոգեշնչվեցի մեր ժողովրդի միասնականությամբ, մեր ազգի և ապագայի օգտին մոբիլիզացնելու մեր ունակությամբ: Ինձ համար ակնհայտ է, ինչպես և ձեզ համար, որ համաձայնագիրը, որը ստորագրվեց, պարտադրված է մեզ մեր թշնամիների բազմության և միջազգային հանրության մեր դաշնակիցների անգործության պատճառով: Ձեզ նման զայրացած եմ պատմության մեջ այս մեկ անգամ ևս օգտագործվելու հնարավորությունից»,- ֆեյսբուքյան տեսաուղերձով հայ հանրությանն է դիմել աշխարհահռչակ երաժիշտ, SOAD խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը:

Երաժշտի խոսքով՝ մենք պետք է լուծենք մեր երկրում առկա անկայունությունը: Հրադադարի ռեժիմից ի վեր մենք հնարավորություն ունեինք ամրապնդելու մեր ազգի դիվանագիտությունն ու ռազմական գործողությունները, բայց փոխարենը զոհ դարձանք կոռուպցիայի ու օլիգարխիայի:

«Սփյուռքի քաղաքական ու տնտեսական ներուժն ակտիվացնելու փոխարեն՝ նրանք նախընտրեցին մեզ օգտագործել որպես բանկոմատների մեքենաներ: Դուք՝ ՀՀ քաղաքացիներդ, մի քանի տարի առաջ Հանրապետության հրապարակում որոշում կայացրիք այդ ամենը փոխելու, և հայ ազգը վերածնվեց: Նրանց համար, ովքեր փորձում են հակադարձել մեր քաղաքացիների ցանկություններին, սա ձեր ժամանակը չէ, ձեր ժամանակը ավարտված է: Քաղաքականության և գահերի խաղի ժամանակը չէ: Ոչ էլ մեր երկրի ներսում ավազակության և թալանի զզվելի պատկերների: Դա ամոթալի և վիրավորական է մեր ընտիր զինվորների համար, ովքեր իրենց կյանքը տվեցին՝ պայքարելու համար մեր գոյության համար: Մենք թույլ չենք տա այլևս բաժանել մեզ»,- նշել է Թանկյանը:

SOAD-ի մեներգչի խոսքով՝ շատ են հարցերը բոլորիս մոտ, բայց որպեսզի դրանք օբյեկտիվորեն պատասխան ստանան, պետք է թույլ տանք, որ տեղի ունենա ժողովրդավարական գործընթաց:

Թեմայի այլ նորություններ