Պուտին-Մակրոն հանդիպմանը քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    28%
    19 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    72%
    9 կմ/ժ
  • Լոռի 17°C
    83%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    89%
    10 կմ/ժ
  • Արարատ 27°C
    60%
    10 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    71%
    11 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    28%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    28%
    19 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    59%
    1 կմ/ժ
  • Արցախ 20°C
    81%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.1006
  • Ռուբլի = 4.33507
  • Դոլար = 388.49

Պուտին-Մակրոն հանդիպմանը քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Պուտին-Մակրոն հանդիպմանը քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Մոսկվայում երեկ կայացած Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումից հետո կայացել է երկու երկրի ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը: Վլադիմիր Պուտինի ու Էմանուել Մակրոնի ելույթների հիմնական մասը վերաբերել է ռուս-ուկրաինական ճգնաժամին, անդրադարձ է եղել նաև միջազգային կարևորություն ունեցող այլ հարցերի: Պուտինն ու Մակրոնն անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղին, շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարությունը:

Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման ընթացքում նշել ենք ռուսաստանցի խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումն ու օգնում են խաղաղ կյանքի հաստատմանը: Մենք հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևոր նշանակությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում: Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած համատեղ տեսակոնֆերանսի արդյունքների մասին:

Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ - Մենք նաև անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը: Ուզում եմ ուրախությամբ հայտնել, որ 8 ձերբակալված է ազատ արձակվել: Ֆրանսիական ճգնաժամային կենտրոնն ինքնաթիռ է տրամադրել նրանց տեղափոխման համար: Նախորդ ուրբաթ մենք նախագահ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ տեսակոնֆերանս ենք անցկացրել, որի ընթացքում հենց անդրադարձ է եղել անհետ կորածների, փախստականների և մի շարք այլ հարցերի, որոնք նույնպես կայունության տարրեր են հանդիսանում:

Նախագահ Պուտինի հետ մեր բանակցության ընթացքում ընդհանուր մոտեցումներ ենք հայտնել մի շարք հարցերի վերաբերյալ: Ցանկանում եմ ողջունել այն դերը, որը սահմանին ունեցել են ձեր զինվորականները Հայաստանի և Ադրբեջանի համար բարդ ժամանակաշրջանում: Մինսկի խմբի պայմանավորվածությունների շրջանակում ևս և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը համապատասխան դեր ունեն:

Թեմայի այլ նորություններ