ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն

ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: ՀՀ ՊԵԿ պատվիրակությանը` Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Քննարկվել են ֆինանսատնտեսական ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը`  Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ, հանդիպել է նաև ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանի հետ` քննարկելով հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանում և Արցախում հարկային վարչարարության կայուն և ներդաշնակ զարգացման կարևորությունը, նշել գործընկեր կառույցների միջև իրականացվող ծրագրերի առաջնահերթությունները:

«Երկու կառույցների միջև գործակցությունը կլինի շարունակական, քանի որ համատեղ աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված երկու պետությունների տնտեսության ամրապնդումն ու զարգացումը»,- վստահություն է հայտնել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Արցախի Հանրապետության ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանն ընդգծել է, որ երկու կառույցների միջև ստեղծված է սերտ համագործակցություն, որի շրջանակում հաջողությամբ իրագործվում են հարկային ծառայողների մասնագիտական գիտելիքների ձեռքբերման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և մի շարք այլ ծրագրեր:

ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն անդրադարձել է հարկային եկամուտների ապահովման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, առանձնացրել բիզնեսի հարկային կարգապահության բարձրացմանը նպաստող քայլերը։

ողմերը դիտարկել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց հարկային ոլորտի բարեփոխման հեռանկարները: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման և կատարելագործման բնագավառում ՀՀ և ԱՀ պետական եկամուտների կոմիտեների գործընկերության ուղիները։

Կարևորելով փորձի փոխանակումը՝ Արցախի և Հայաստանի գործընկերները նախանշել են համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել համապատասխան միջոցառումներ բարձրացված խնդիրների կարգավորման նպատակով:

 

Թեմայի այլ նորություններ