ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Արցախի Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում հայտարարություն կընդունի
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Արցախի Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում հայտարարություն կընդունի

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Արցախի Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում հայտարարություն կընդունի

Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ հայտարարել է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Արցախի  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանը։ Նիստի օրակարգում է եղել «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով  ԱՀ ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցը։

Ըստ աղբյուրի՝ խմբակցությունների տեսակետներն ու դիրքորոշումները  քննարկելուց հետո հայտարարության տեքստը քվեարկության  է դրվել  և  3 կողմ ձայնով արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Այն ներկայացվելու է դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։

Թեմայի այլ նորություններ