«Մեզ ոչինչ չի հաղթի». հայ աստղերի նոր երգի հասույթը կուղղվի զինվորների հիմնադրամին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    11 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 6°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    10 կմ/ժ
  • Արարատ 11°C
    77%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    11 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    77%
    7 կմ/ժ
  • Արցախ 8°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Մեզ ոչինչ չի հաղթի». հայ աստղերի նոր երգի հասույթը կուղղվի զինվորների հիմնադրամին

«Մեզ ոչինչ չի հաղթի». հայ աստղերի նոր երգի հասույթը կուղղվի զինվորների հիմնադրամին

«Unity Production»-ի թիմը նախաձեռնել է հայ զինվորին և արցախյան պատերազմին նվիրված նոր տեսահոլովակի նկարահանում: Երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորումը՝ Դեր Հովայի, տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը: «Unity Production»-ը տեղեկացնում է, որ հայ զինվորներին նվիրված երգը կատարել են Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սևակ Ամրոյանը, Սևակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև Արթուր Խաչենցը, ով այս օրերին առաջնագծում է և թիկունքում էր մի քանի օրով՝ տեսահոլովակում նկարահանվելու նպատակով:

«Շատ ուրախ ենք, որ հայ զինվորին նվիրված տեսահոլովակին մասնակցություն ունեցավ նաև առաջնագծից մի քանի օրով հատուկ այդ նպատակով վերադարձած Արթուր Խաչենցը: Նա մասնակցեց երգի ձայնագրմանը, տեսահոլովակի նկարահանումներին ու հետո կրկին վերադարձավ առաջնագիծ: Նշեմ նաև, որ զինվորի դերում հենց Արթուր Խաչենցն է»,-նշել է «Unity Production»-ի հիմնադիր, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը։

Երգի ձայնագրմանն ու տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, կիթառահար Արմեն Շահվերդյանը: Հատկանշական է, որ երգը և տեսահոլովակը ստեղծվել են ոչ միայն քաջալերելու, այլև հոլովակի դիտումներից գոյացած ողջ հասույթը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին ուղղելու նպատակով:

«Հանդիսատեսին խնդրում ենք, որ հենց «Յութուբ»-ի ալիքում դիտեն այն, քանի որ դիտումներից ստացված ողջ հասույթը մենք պատրաստվում ենք փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին: Տարածումները ևս կօգնեն մեզ, որպեսզի մեծացնենք դիտելիությունը, ինչի շնորհիվ էլ կմեծանա փոխանցվող գումարը»,-հավելել է Ալեքսանդր Մհերյանը:

Թեմայի այլ նորություններ