«Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի տարածքում կազմակերպվել է ակցիա՝ ի պաշտպանություն ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման իրավունքի
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի տարածքում կազմակերպվել է ակցիա՝ ի պաշտպանություն ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման իրավունքի

«Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի տարածքում կազմակերպվել է ակցիա՝ ի պաշտպանություն ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման իրավունքի

Այսօր՝ մարտի 5-ին, «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի տարածքում Արցախի «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևը կազմակերպել է խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման իրավունքի:

Ակցիային մասնակցում էին «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևը, կուսակցության ներկայացուցիչները, քաղաքացիներ: «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Արշակ Աբրահամյանը ողջունելի համարեց Ռուսաստանի կողմից տվյալ հանրապետությունների անկախության ճանաչումը և հույս հայտնեց, որ հաջորդիվ կճանաչվի Արցախի Հանրապետությունը:
 
 
«Արցախցին իր հողում անկախ ապրելու իրավունքը հաստատել է՝ երեք պատերազմներում հերոսաբար պաշտպանելով այն: Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը և չենք ընդունում արևմուտքի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ. նկատի ունենք կիրառվող բոլոր սանկցիաները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի  հետագա ընդարձակումը դեպի ՌԴ սահման՝ օգտագործելով Ուկրաինայի իշխանություններին», - նշել է Ա. Աբրահամյանը:

Թեմայի այլ նորություններ