Մակրոնը մտադիր է այս շաբաթ բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ. նա հանդես կգա ԼՂ հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մակրոնը մտադիր է այս շաբաթ բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ. նա հանդես կգա ԼՂ հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ

Մակրոնը մտադիր է այս շաբաթ բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ. նա հանդես կգա ԼՂ հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է,որ  այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես կգա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

«Այս շաբաթ ես բանակցելու եմ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Մենք կպահանջենք Լաչինի հումանիտար միջանցքի վերաբերյալ պայմանավորվածությունների լիարժեք կատարում, ինչպես նաև հանդես կգանք միջազգային ասպարեզում նոր դիվանագիտական նախաձեռնությամբ, որպեսզի ուժեղացնենք ճնշումը Ադրբեջանի վրա»,- հայտնել է Ֆրանսիայի նախագահը՝ ելույթ ունենալով հանրապետության դեսպանների ամենամյա խորհրդաժողովում։ Հեռարձակումն իրականացվել Է Ելիսեյան պալատի Twitter-ի պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը փակ է։  2023  թ-ի ապրիլի 23-ին ՝լ Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհի սկզբին տեղադրել հսկիչ անցակետ:

Թեմայի այլ նորություններ