ՀՀ կառավարության և հայության աջակցությամբ Արցախը մեծ դժվարությամբ փորձում է ոտքի կագնել. Արայիկ Հարությունյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ կառավարության և հայության աջակցությամբ Արցախը մեծ դժվարությամբ փորձում է ոտքի կագնել. Արայիկ Հարությունյան

ՀՀ կառավարության և հայության աջակցությամբ Արցախը մեծ դժվարությամբ փորձում է ոտքի կագնել. Արայիկ Հարությունյան

Արցախը միշտ կարևորել է սփյուռքի մասնակցությամբ միջոցառումների անցկացման նշանակությունը համայն հայության համար՝ մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Իսկ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում այն դառնում է կրկնակի պահանջված ու արդիական: Երևանում մեկնարկած Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի ժամանակ երեկ այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այսօր հայ ժողովրդի առջև ծառացած են այնպիսի լրջագույն խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց լուծման ու դիմագրավման համար անհրաժեշտ է ողջ համազգային ներուժի ու ջանքերի համատեղում, միավորում մեկ գաղափարի շուրջ: Այդ գաղափարը հայոց անկախ պետականության ամրապնդումն ու զորացումն է, ինչի առանցքային գրավականը միշտ եղել է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը: Դրա փոքր իսկ թուլացումը կարող է բերել աղետալի հետևանքների: Ուստի, խիստ կարևոր է այս եռամիասնությանը վերաբերվել որպես արժեքների ու շահերի անքակտելի ամբողջականության:
 
2020 թվականի 44-օրյա պատերազմը բոլորիս կանգնեցրել է նոր իրողությունների առջև: Մենք ունեցել ենք թանկ ու անդառնալի կորուստներ. կորցրել ենք մեր հերոս զավակներին, մեր պատմական հայրենիքի մի մասը: Այսօր Հայաաստանի Հանրապետության կառավարության և հայության աջակցությամբ Արցախը մեծ դժվարությամբ փորձում է ոտքի կանգնել ու ամոքել իր վերքերը, փորձում է ապրել ու արարել, ինչպես դարեր շարունակ՝ տեր կանգնելով իր հողին, իր պատմությանն ու ապագային»,- ասաց Հարությունյանը:
 
Արցախի նախագահը ցավով նշում է, որ հայ ժողովրդին սպառնացող վտանգները չեն չեզոքացել, ավելին, ըստ նրա, դարձել են առավել առարկայական ու ահագնացող նաև մայր Հայաստանի տարածքում: 
 
«Այդ իսկ պատճառով, մենք այլ ճանապարհ չունենք, քան համախմբվել՝ անկախ ամեն ինչից: Այսօր բոլորիս համար առաջնային ու գերակա պետք է լինի միայն ու միայն ազգային ու պետական շահը:  Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առջև, ովքեր հանուն հայրենիքի պաշտպանության զոհաբերեցին ամենաթանկը՝ սեփական կյանքը: Պարտք ունենք մեր պապերի և գալիք սերունդների առջև: Ուժեղ Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին այլընտրանք չկա: Սա պետք է լինի մեր հստակ ու անկասելի ուղերձն աշխարհին»,- եզրափակեց Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ