ՀՀ-ից մեկնած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    57%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    43%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    25%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    35%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    30%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    34%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 398.6002
  • Ռուբլի = 4.26825
  • Դոլար = 394

ՀՀ-ից մեկնած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

ՀՀ-ից մեկնած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում մայիսի 16-ից մինչև 20-ը «Արևիկ» մանկական բուժմիավորումում խորհրդատվություններ և հետազոտություններ կիրականացնեն Երևանից ժամանած մանկական նյարդաբաններ Նունե Կույումջյանը և Թամարա Ավետիսյանը:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Գերատեսչությունից իրազեկում են նաեւ, որ նույն ծրագրի շրջանակներում մայիսի 16-ից մինչև հունիսի 10-ը Հանրապետական բժշկական կենտրոնում հետազոտություններ և խորհրդատվություններ կիրականացնի ռևմատոլոգ Նելլի Գևորգյանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել (047) 94-13-50 հեռախոսահամարով, իսկ «Արևիկ» բուժմիավորում` (047) 94-55-01 հեռախոսահամարով:

Թեմայի այլ նորություններ