Գորիս է ժամանել Սամանթա Փաուրերի գլխավորած պատվիրակությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գորիս է ժամանել Սամանթա Փաուրերի գլխավորած պատվիրակությունը

Գորիս է ժամանել Սամանթա Փաուրերի գլխավորած պատվիրակությունը

Այսօր Գորիս է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուրերի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին ուղիղ եթերում հայտնեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:  

Նա տեղեկացրեց, որ Փաուրերի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Գորիսում գործող կոորդինացնող կենտրոն: Նախատեսվում է նաև պատվիրակության այց Կոռնիձորի հումանիտար կայան:

Հիշեցնենք՝ Հայաստան են ժամանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ: Պատճառը բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության զանգվածային հոսքն է Հայաստան: Սա նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարից հետո ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն է Հայաստան:

Թեմայի այլ նորություններ