Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում

Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում

Նախօրեին տեղեկացվել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ց․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն։
 
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրանք ազատ են արձակվում ձերբակալումից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։
 
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
 
Գոռ Աբրահամյանը նշել է նաև, որ այս պահի դրությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։
 
Նշենք, որ ավելի վաղ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում այսօր հանդիպել է լրագրող Դավիթ Սարգսյանին և դասախոս Ցոլակ Ակոպյանին:
 
«Երկուսն էլ դասավանդում են բուհում, գիտությունների թեկնածու են, դոցենտ, բայց, ինչպես հայտնի է` իշխանությունը հատկապես թշնամաբար է տրամադրված նման դեմքերի նկատմամբ: Հերթական «կարված» գործերն են, ապօրինի ձերբակալությունները: Երկուսն էլ խնդրեցին փոխանցել, որ իրենց բանտով կամ ճնշումներով ահաբեկել չի ստացվելու և ակտիվորեն շարունակելու են իրենց պայքարը»,- Facebook-ում գրել է պատգամավորը։

Թեմայի այլ նորություններ