Դավիթ Բաբայանը և Ֆրենք Փալոունը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    31%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դավիթ Բաբայանը և Ֆրենք Փալոունը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր

Դավիթ Բաբայանը և Ֆրենք Փալոունը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր

Մարտի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հեռավար հանդիպումը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունի հետ։

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախում տիրող իրավիճակին, պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին, աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր։

Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև սերտ կապերը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ լուրջ սպառնալիք են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար, և եթե ժամանակին չձեռնարկվեն համապատասխան միջոցներ, հետևանքներն անդառնալի կլինեն։

Արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել կոնգրեսական Փալոունին Արցախին մշտապես աջակցելու, Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա ժխտման դեմ պայքարելու, համահայկական տարբեր հարցերի լուծմանը սատարելու համար։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Թեմայի այլ նորություններ