«Բեռլինալի»-ի կազմակերպիչները ցուցադրել են «Black Bach Artsakh» ֆիլմը՝ չնայած ադրբեջանցիների բողոքներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Բեռլինալի»-ի կազմակերպիչները ցուցադրել են «Black Bach Artsakh» ֆիլմը՝ չնայած ադրբեջանցիների բողոքներին

«Բեռլինալի»-ի կազմակերպիչները ցուցադրել են «Black Bach Artsakh» ֆիլմը՝ չնայած ադրբեջանցիների բողոքներին

Բեռլինի միջազգային «Բեռլինալի» կինոփառատոնի շրջանակում ցուցադրվեց Արցախի հակամարտությանը նվիրված ֆիլմը՝ չնայած հակաադրբեջանական մեղադրանքներին։ Պաղեստինցի Այրին Անասթասի և իրանցի Ռենե Կապրիի բեմադրած «Black Bach Artsakh» (Սև Այգի՝ Արցախ) ֆիլմը պատմում է արցախաադրբեջանական 12-ամյա հակամարտության մասին: Բախի հնչյունների զուգակցությամբ 13 մասից բաղկացած ֆիլմը ցուցադրում է դրվագներ, որոնք արտացոլում են պատերազմի, ինքնության, պատկանելիության բնույթը և ներկայացնում 2007 թվականին տարածաշրջանի հայ բնակիչների հետ անցկացված հարցազրույցները։ 

Ադրբեջանցիները և թուրքերը բողոքել էին՝ նշելով, որ ֆիլմը քարոզչական բնույթ ունի, իսկ դեպքերը «միակողմանի են ներկայացված»։ Նրանք պահանջել էին չեղարկել ֆիլմի ցուցադրությունը՝ հատկապես քննադատելով այն հատվածը, որտեղ ներակայացված է 90-ականների Արցախի հակամարտությունը՝ որպես ազատագրության և ինքնորոշման պայքար, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմը՝ որպես Ադրբեջանի բռնապետի ներխուժում։ 

Չնայած բողոքներին՝ փառատոնի կազմակերպիչները մերժել են ֆիլմը ծրագրից հանելու կոչերը՝ հայտարարելով, որ թեպետ ֆիլմը հակամարտության բարդ խնդիրների և ցավալի հիշողությունների մասին է, չի կարելի լռեցնել ֆիլմի հեղինակների ձայնը։

Թեմայի այլ նորություններ