Բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով. Արցախի ՆԳ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով. Արցախի ՆԳ նախարար

Բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով. Արցախի ՆԳ նախարար

Հունիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:
 
Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Արցախի հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախագահությամբ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:
 
Քննարկվել են 2022 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և հստակեցվել են աշխատանքային հետագա ծրագրերը: Նիստի ընթացքում արձանագրվել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես համագործակցելով Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների հետ, օգտագործելով բոլոր լծակները՝ մարդասիրական կառույցների և մարդու իրավունքների եվրոպական դատարանի խողովակներով մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման հարցերով:
 
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել 1711 աճյուն և մասունքներ: Մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական:
 
Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով:
 
Ելույթներով հանդես են եկել և իրենց կատարած աշխատանքները ներկայացրել ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության, արտաքին գործերի նախարարության, ՊՆ-ի, Քննչական կոմիտեի, ՄԻՊ գրասենյակի, սոցապպաշտպանության ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձն ապահովելու հարցում Ադրբեջանը շարունակում է ցուցաբերել ոչ կառուցողական մոտեցում:
 
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Կարեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին, մասնավորապես, փոխգործակցությունն ավելի ամրապնդելու՝ հետագա աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
 

Թեմայի այլ նորություններ