Արցախում մի քանի հազար մարդ է մնացել, և կարծես թե բոլորն էլ սպասում են փախչելու իրենց հերթին. Արտակ Բեգլարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախում մի քանի հազար մարդ է մնացել, և կարծես թե բոլորն էլ սպասում են փախչելու իրենց հերթին. Արտակ Բեգլարյան

Արցախում մի քանի հազար մարդ է մնացել, և կարծես թե բոլորն էլ սպասում են փախչելու իրենց հերթին. Արտակ Բեգլարյան

Արցախում մնացել է մի քանի հազար մարդ, X-ի իր էջում (Թվիթեր) հայտնել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Արցախում մի քանի հազար մարդ է մնացել, և կարծես թե բոլորն էլ սպասում են փախչելու իրենց հերթին։ Մնացածը կա՛մ Հայաստանում են, կա՛մ ճանապարհին։ Ոչ ոք պատրաստ չէ ապրել ադրբեջանական հպատակության տակ և դիմանալ կոշտ սպառնալիքներին»,- իր գրառման մեջ գրել է Բեգլարյանը։

Մեկ այլ գրառման մեջ նա հայտնել է, որ դեռևս Արցախում գտնվող մարդիկ սովամահ են լինում, և անհրաժեշտ է օգնություն տրամադրել խոցելի խմբերին։

«Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն միջազգային աջակցությամբ: Մինչ բազմաթիվ կառավարություններ և միջազգային կազմակերպություններ շտապում են մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի տեղահանված քաղաքացիներին, նրանք, ովքեր դեռ Արցախում են, սովամահ են և տառապում են բոլոր անհրաժեշտ իրերի բացակայությունից։ Օգնեք ոչ միայն ամենահարմար, այլ առավել խոցելի խմբերին»,- գրել է Բեգլարյանը։

Թեմայի այլ նորություններ