Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել

Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել

Արցախում ռուսական համայնքի ղեկավար, Սուրբ Ծննդյան տաճարի ծխական եկեղեցու ավագ Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել։ Այս մասին հայտնում է Alpha News–ը։

Լուրեր կան, որ Հակարիի կամրջի վրա Ալեքսանդր Բորդովին ձերբակալել են։ Արցախից դուրս եկող բռնի տեղահանվածները` ականատեսները, պնդում են, որ Բորդովին ադրբեջանցիները ձերբակալել են Հակարիի կամրջի անցակետը հատելիս։ Բորդովն օգնել է Լեռնային Ղարաբաղից դուրս բերել ավելի քան 400 ընտանիքի։
 
Ալեքսանդր Բորդովն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղում վերջին մեկ դարում առաջին ռուս ուղղափառ եկեղեցում կառուցմանը, ինչի համար արժանացել է ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի շնորհակալությանը, ծանրակշիռ ներդրում է ունեցել ուղղափառության վերածննդի և ռուսական համայնքի ամրապնդման գործում, ինչպես նաև հիմնել է Ղարաբաղի պատմության ընթացքում առաջին ռուսական դրամատիկական թատրոնը։
 
Մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Կիրիլ Կուլակովը Բորդովին ուղղափառ համայնքի համար նվեր էր փոխանցել` Կազանի Աստվածամոր սրբապատկերը:

Թեմայի այլ նորություններ