Արցախի պետնախարար Բեգլարյանը ողջունել է «Ապրելու Ձայնը» գրական- մշակութային օրերի մեկնարկը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի պետնախարար Բեգլարյանը ողջունել է «Ապրելու Ձայնը» գրական- մշակութային օրերի մեկնարկը

Արցախի պետնախարար Բեգլարյանը ողջունել է «Ապրելու Ձայնը» գրական- մշակութային օրերի մեկնարկը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 27-ին ներկա է գտնվել Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ հունիսի 26-ից հուլիսի 2-ն անցկացվող «Ապրելու Ձայնը» գրական-մշակութային օրերի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանն ընդգծել է հետպատերազմյան իրականության մեջ նման փառատոնների կարևորությունը՝ հոգևոր զարթոնք ապրելու տեսանկյունից: «Կարծում եմ, որ մենք կկարողանանք գրականության և մշակույթի շնորհիվ գտնել ճշմարիտ ճանապարհն ու առկա դժվարությունները հետևողականորեն հաղթահարելով՝ հասնել համազգային նպատակների իրագործմանը, ինչը սերունդների առջև մեր պարտավորությունների մի մասն է: Այս տեսանկյունից բարձր ենք գնահատում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությունը և բոլորի ջանքերը փառատոնի անցկացման համար»,- նշել է ԱՀ պետական նախարարը:

Ըստ աղբյուրի՝ Արտակ Բեգլարյանը հաջողություն է մաղթել «Ապրելու Ձայնը» գրական-մշակութային փառատոնին՝ վերահաստատելով ԱՀ կառավարության անվերապահ աջակցությունը նմանաբովանդակ նախաձեռնություններին:

Թեմայի այլ նորություններ