Արցախի պարենային խանութներում գրեթե բոլոր ապրանքատեսակները սպառված են
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի պարենային խանութներում գրեթե բոլոր ապրանքատեսակները սպառված են

Արցախի պարենային խանութներում գրեթե բոլոր ապրանքատեսակները սպառված են

ԱՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը։ Ինչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, Արցախի պարենային խանութները գրեթե դատարկվել են:

  • Պարենային ապրանքատեսակների մեծ մասն արդեն խանութներում չկան:
  • Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են:
  • Կան որոշակի խնդիրներ տավարի մսի շուկայում: Մսամթերքի ներկրում ընդհանրապես չի կատարվում, իսկ տեղական տնտեսվարող սուբյեկտները կանգնել են անասնակերի սուր պակասի առջև, քանի որ դրա զգալի մասը ներկրվում էր Հայաստանից:
  • Քիչ է կաթը, ինչը նաև սեզոնային բնույթ է կրում:
  • Այս պահին պահուստային ֆոնդում եղած ապրանքները մատակարարների միջոցով տրամադրվում են խանութներին։ Շաքարավազը, բրինձը, հնդկաձավարը, մակարոնեղենը և ձեթը հնարավոր է ձեռք բերել միայն կտրոններով։
  • Նախապատրաստական աշխատանքներ են տարվում գարնանացանի կազմակերպման ուղղությամբ, սակայն այս պահին առկա է դիզվառելիքի խնդիր, որը մինչև շրջափակումը ներկրվում էր Հայաստանից: Դիզվառելիքի սուր պակասի պատճառով գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը դժվար է լինելու։

Դեկտեմբերի 12-ի առավոտից էլ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Թեմայի այլ նորություններ