Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ՝ ներկայացնելով ԱՀ նախագահի 2021 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև 2022 թվականի միջոցառումների ծրագիրը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ամփոփ ներկայացրել է հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները, նախանշել անվտանգային, արտաքին և ներքին քաղաքական, սոցիալ-տնտեսական առաջնահերթություններն ու անելիքները։
 
 Իր խոսքում ԱՀ նախագահը նշել է, որ 2021 թվականը երկրի համար պատերազմի հետևանքների վերացման և բնականոն կենսագործունեության վերականգնման տարի էր, և Արցախի կառավարությունը շարունակել է իր որդեգրած մարդակենտրոն քաղաքականությունը` ջանքերը գերազանցապես ուղղելով պատերազմական գործողությունների հետևանքների մեղմմանը, բնակչության կենսական առաջնահերթ խնդիրների լուծմանը, սոցիալ-հոգեբանական աջակցության ապահովմանը:
 
Անդրադառնալով 2022 թվականի անելիքներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ԱՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է Արցախի անվտանգությանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքը՝ այդ ճանապարհին կարևորելով յուրաքանչյուրի ջանքն ու ներուժը՝ Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում։
 
Ելույթից հետո երկրի ղեկավարը պատասխանել է ԱԺ պատգամավորների կողմից բարձրացված հարցերին՝  պարզաբանումներ տալով տարբեր ոլորտներում իրականացվող և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ։
 
Այնուհետև ԱՀ նախագահը մասնակցել է Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին:

Թեմայի այլ նորություններ