Անխոհեմ և անտեղի ենք համարում 14 կուսակցությունների կողմից հրապարակված վերջին հայտարարություն-պահանջագիրը, ներկայացված պահանջը հակասահմանադրական է․ ՍԴՀԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    79%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    21 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    83%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    88%
    0 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    82%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.29942
  • Դոլար = 387.387

Անխոհեմ և անտեղի ենք համարում 14 կուսակցությունների կողմից հրապարակված վերջին հայտարարություն-պահանջագիրը, ներկայացված պահանջը հակասահմանադրական է․ ՍԴՀԿ

Անխոհեմ և անտեղի ենք համարում 14 կուսակցությունների կողմից հրապարակված վերջին հայտարարություն-պահանջագիրը, ներկայացված պահանջը հակասահմանադրական է․ ՍԴՀԿ

ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել․

Արցախյան նորագույն գոյամարտը եկավ կրկին ապացուցելու, որ այս օրհասական ժամին, մեր գոյության ու հաջողության միակ երաշխիքը մեր քաջարի զինվորի կամքն ու բազկի ուժն է մարտի դաշտում և համայն հայության միասնականությունն ու միակամությունը թիկունքում:
 
Առ այդ, մենք անխոհեմ և անտեղի ենք համարում 14 կուսակցությունների կողմից հրապարակված վերջին հայտարարություն-պահանջագիրը ուղղված Հայաստանի կառավարության: Ինչպիսի մտահոգություններից էլ բխած լինի նման հայտարարությունը, մենք գտնում ենք, որ ներկայացված պահանջը հակասահմանադրական է և այն պահին երբ միասնականությունը պետք է լինի բացարձակ ու կատարյալ, մենք պարզապես իրավունքը չունենք, անգամ ամենա աննշան ներքին տարակարծության ազդանշան փոխանցելու թշնամուն և անվստահություն սերմանելու սեփական կառավարության նկատմամբ:
 
Մյուս կողմից, ինչպես յուրաքանչյուր հայ իր պարտքն է համարում իր մասնակցությունը բերել այս գոյամարտին, ակնկալում ենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, անխտիր և անվարան, իրենց փորձն ու հմտությունները ի սպաս կդնեն հայրենիքի պաշտպանության գործին:
 
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, մի անգամ ևս կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, կազմակերպություններին ու յուրաքանչյուր հայորդու, այս չափազանց պատասխանատու պահին նեցուկ կանգնել Հայաստանի և Արցախի զույգ իշխանություններին և Հայոց բանակին, որպեսզի միասնաբար դիմակայենք անողոք թշնամուն ու հաղթանակով պսակենք այս գոյամարտը:
 
ՍԴՀԿ վարչություն

Թեմայի այլ նորություններ