ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար

ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար

 ԱՄՆ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու նպատակով կհատկացնի 11.5 մլն դոլար հումանիտար օգնություն: Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:

«Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները: Շատերը հրետակոծության ներքո հեռացել են իրենց համայնքներից, գյուղական բնակավայրերից»,-ասաց Փաուերը:

Նա նշեց՝ խոսել են բժիշկների հետ, և ԼՂ-ից բռնի տեղահանվածներից շատերի մոտ թերսնում է:

«Հաշվի առնելով այն կարիքները, որ այժմ ունի ԼՂ բնակչությունը՝ ես այսօր հայտարարում եմ, որ ԱՄՆ կառավարությունը հումանիտար օգնության նպատակով հատկացնում է 11.5 մլն դոլար: Այս աջակցության միջոցներով կապահովվի սննդամթերքից սկսած մինչև սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ հաշվի առնելով այն ծանր հոգեբանական վիճակը, որում գտնվում են այս մարդիկ»,-ասաց Փաուերը:

Փաուերը նաև հանդիպել է մարդկանց, որոնք տեղյակ չեն, թե որտեղ են իրենց ընտանիքի անդամները: Եվ այդ աջակցությունը նաև կօգտագործվի՝ աջակցելու այն ջանքերին, որոնք միտված կլինեն ընտանիքների միավորմանը:

ԱՄՆ ՄԶԳ տնօրենը անհրաժեշտություն համարեց, որ միջազգային դիտորդները, հումանիտար կազմակերպությունները կարողանան հասնել ու աջակցություն ցուցաբերել ԼՂ ժողովրդին հենց տեղում: «Մենք գիտենք, որ վիրավոր քաղաքացիական անձինք կան ԼՂ-ում, որոնք տարհանման կարիք ունեն»,-ասաց Փաուերը:

Թեմայի այլ նորություններ