ԱԻՊԾ-ն նոր մանրամասներ է հայտնել թթվածնային սարքավորումների արտադրամասի տարածքում բռնկված հրդեհի մասին (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԻՊԾ-ն նոր մանրամասներ է հայտնել թթվածնային սարքավորումների արտադրամասի տարածքում բռնկված հրդեհի մասին (տեսանյութ)

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ժամը 13․27-ին Արցախի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ  20 հասցեում՝ «Պլատոչնի» կոչվող վայրում հրդեհ է բռնկվել․ նախնական տվյալներով այրվում է չոր խոտ։

Այս մասին տեղեկացրել են ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
 
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ահազանգը ստանալուն պես, կանչի վայր է ուղարկվել փրկարար ուժերի վարչության հրշեջ մեքենա։ Մինչև հրշեջ մեքենայի կանչի վայր հասնելը, նույն տեղանքից լսվել է պայթյուն։ Դեպքի վայրում իրավիճակը գնահատելուց հետո որոշում է ընդունվել  ԱԻՊԾ փրկարար ուժերի  վարչությունը բերել մարտական պատրաստության  բարձր աստիճանի  և մարդկային ու տեխնիկական բոլոր ռեսուրսներն ուղղել  նշված վայրում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպմանն ու բնակչության  անվտանգության ապահովմանը։ Դեպքի վայրում փրկարարական բոլոր միջոցառումներն իրականացվել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի անմիջական ղեկավարությամբ և ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի  վերահսկողությամբ։ Ընդհանուր առմամբ՝ վթարափրկարարական  և հրդեհաշիջման աշխատանքներին  մասնակցել են փրկարար ուժերի վարչության 8 հրշեջ մարտական հաշվարկ։ Օժանդակ օգնության են հասել նաև  Ասկերանի հրշեջ փրկարար մասից և  Բերքաձորի բաժանմունքից մեկական մարտական հաշվարկներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին օգնություն է ցուցաբերել նաև  <<Ջրմուղ կոյուղի>> ընկերության երկու ջրատար ավտոմեքենա։ Փրկարար աշխատանքներ են իրականացրել Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 օպերատիվ խումբ և սակրավորական խումբը։ Դեռևս չպարզված հանգամանքներում առաջացած հրդեհը  արագ տարածվել է <<Պլատոչնի>> կոչվող տեղանքում՝ ձեռնարկատիրական աշխատանքներ իրականացնող՝ պատուհանների և դռների, ապակու ընդունման, քարի և թթվածնային սարքավորումների արտադրամասերի ամբողջ երկայնքով։ Տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է առավել ուժեղ կրակն ու բարձր ճնշմամբ սարքավորումների պայթյունները։ Չնայած կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգին՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող ստորաբաժանումները գործել են հմուտ և օպերատիվ և իրենց առջև դրված խնդիրը կատարել անհրաժեշտ մակարդակով։
 
Բարեբախտաբար, հրդեհի ու պայթյունների հետևանքով տուժածներ չկան։
 
Հրդեհի ծագման ու դրան հաջորդած պայթյունների հանգամանքները պարզելու համար նշանակվել է տեսչական ստուգումներ և մանրամասները պարզելու ուղղությամբ ԱԻՊԾ պետական հրդեհային ու  տեխնիկական անվտանգության տեսչության, ՆԳՆ  ոստիկանության  համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում է հետաքննություն, որոնց վերաբերյալ կտրամադրվեն հավելյալ տեղեկություններ։

Թեմայի այլ նորություններ