Ադրբեջանն արգելում է միջազգային հանձնախմբին մշտադիտարկում անել իր հսկողության տարածքների հուշարձաններում
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանն արգելում է միջազգային հանձնախմբին մշտադիտարկում անել իր հսկողության տարածքների հուշարձաններում

Ադրբեջանն արգելում է միջազգային հանձնախմբին մշտադիտարկում անել իր հսկողության տարածքների հուշարձաններում

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ են անցել բազմաթիվ հայկական հոգևոր և մշակութային հուշարձաններ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայերի համար: Դրանց պահպանության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների հետ, սակայն դեռ շոշափելի հաջողությունների չի հասել: ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձել է միջազգային դիտորդների հանձնախումբ ուղարկել այդ տարածքներ, բայց Ադրբեջանը մերժել է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը տեղեկացրեց, որ հուշարձանների պահպանության նպատակով համագործակցում են ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ: «Հայաստանում և արտերկրում ապրող  հայ մասնագետների հետ ենք խումբ ստեղծել: Ներգրավված են  հայեր, որոնք միջազգային հարթակներում լոբբիստական աշխատանքներ են իրականացնում, սակայն հիմնական կառույցը, որին դիմում ենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է: Դեկտեմբերին նախատեսվում էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է միջազգային դիտորդների հանձնախումբ ուղարկի այն տարածքներ, որոնք այլևս Արցախի վերահսկողության տակ չեն: Հանձնախումբը պետք է հայկական  մի քանի հուշարձանի մշտադիտարկում իրականացներ: Պատվիրակները Ռուսաստանից էին, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Իտալիայից, բայց  Ադրբեջանն արգելել է նրանց մուտք գործել իր վերահսկողության տակ անցած տարածքներ»,-շեշտեց Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ընդհանրապես չի էլ բացատրում, թե ինչու է դա արել: Ըստ Խաչատուրյանի՝ Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում բացարձակ չկա:

«Հանձնախմբի անդամները մասնագետներ են: Նրանք գալիս են, տեսնեն հուշարձանը, հետո գնան, որոշ ժամանակ անց նորից գան ու տեսնեն այս կամ այն հուշարձանն աղճատվե՞լ է, թե ոչ: Նրանք քաղաքական հանձնախումբ չեն, մասնագիտական խմբեր են, և կարող են գալ նաև Արցախ՝ տեսնելու, թե ինչ ադրբեջանական կամ այլ դավանանքի պատկանող հուշարձաններ կան, որոնք անհրաժեշտ է մշտադիտարկել»,-շեշտեց Նարինե Խաչատուրյանը:

Թեմայի այլ նորություններ